Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
26.03.2018
ԻԴՐԱՄ հաշիվը հնարավոր է համալրել QIWI տերմինալներից
ԻԴՐԱՄ հաշիվը հնարավոր է համալրել QIWI տերմինալներից

ԻԴՐԱՄ հաշիվն արդեն հնարավոր է համալրել QIWI վճարային համակարգի կողմից սպասարկվող ավելի քան 100 հազար տերմինալներից:

QIWI և ԻԴՐԱՄ վճարային համակարգերի համագործակցության ընդլայնման արդյունքում՝ Ռուսաստանում հասանելի է դարձել ԻԴՐԱՄ հաշվի համալրման շատ արագ և հարմարավետ եղանակ: Ավելի քան 100 հազար տերմինալների վրա, որոնք սպասարկվում են QIWI համակարգի կողմից, արդեն հնարավոր է փնտրումով գտնել Idram-ը, մուտքագրել ԻԴՐԱՄ հաշիվը, որին իրականացվում է փոխանցումը, փոխանցվող գումարը և կատարել գործարքը: Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի, իսկ գործարքը հաստատելուց առաջ հնարավոր է ծանոթանալ ռուբլի-դրամ փոխարկման փոխարժեքին: