Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Էլ. փողի սահմանաչափեր և սահմանափակումներ

1.կիրառման ոլորտը

«Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) «էլեկտրոնային փողի միջոցով իրականացվող գործարքների սահմանաչափերի և սահմանափակումների կիրառման» կարգը (այսուհետ` Կարգ) կարգավորում է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ժամանակ, բացի ՀՀ և միջազգային օրենքներից, ԿԲ կանոնակարգերով ֆինանասկան կազմակերպությունների համար սահմանված գործարքների նկատմամբ սահմանափակումներից, նաև Ընկերության կողմից սահմանված սահմանափակումները և սահմանաչափերը:

2.նպատակը

Ընկերությունը, Կարգը սահմանելիս, հիմնվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանuավորման (այսուհետ` ՓԼ/ԱՖ) կանխարգելման ոլորտում ՓԼ/ԱՖ բարձր և ցածր ռիսկի չափանիշների ու դրանց որոշման կարգի, օգտատերի նույնականացման կանոնների, գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշների, կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (իրականացման մերժման) գործառույթների, ներքին դիտարկումների մարմնի գործառույթների, ինչպես նաև Ընկերության կողմից իրականացվող այն պարտադիր միջոցառումների և ընթացակարգերի վրա, որոնք կբացառեն Ընկերության միջոցով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների շրջանառությունն ու ահաբեկչության ֆինանսավորումը:

3.էլեկտրոնային փողով իրականացվող գործարքների սահմանաչափեր եվ սահմանափակումներ

Ընկերության կողմից ծառայությունների մատուցումը իրականացվում է էլեկտրոնային փողով և կանխիկ/անկանխիկ միջոցներով: Էլեկտրոնային փողով իրականացվող գործառույթներն իրականացվում են Իդրամ հաշվառման հաշիվների միջոցով: Հաշվառման հաշիվներով իրականացվող գործարքներն են՝ համալրում, վճարում, փոխանցում և մարում:Ելնելով հաշվառման հաշիվների կարգավիճակներից՝ Չնույնականացած, Պրեմիում և Պրեմիում պլյուս, գործում են սահմանափակումների և սահմանաչափերի տարբեր կիրառումներ: Նշված կարգավիճակները և նույնականացման կարգը սահմանված են Ընկերության Հրապարակային պայմանագրում, իսկ վերջիններիս գործարքների սահմանաչափերը և սահմանափակումները կարգավորվում են սույն Կարգով:

3.1.պրեմիում եվ պրեմիում պլյուս

Օգտագործողին նույնականացնող Հաշվառման Հաշվում (Հաշիվներում) պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը: Օգտատիրոջ կողմից մեկից ավելի Հաշվառման Հաշիվներ ունենալու դեպքում, նշված սահմանաչափը կիրառվում է բոլոր հաշիվներին միասին, իսկ գործարքների տեսակները իրենց սահմանաչափերով ներկայացված են ստորև.

3.1.1.Նույնականացված Հաշվառման հաշիվների համալրում

Ստորև ներկայացված Աղյուսակում 1-ում բերված են Պրեմիում և Պրեմիում պլյուս կարգավիճակ ունեցող օգտատերերի համար գործող համալրման հնարավորություններն ու սահմանաչափերը կանխիկ և անկանխիկ միջոցներով՝

Աղյուսակ 1
Համալրում Մեկ գործարքի սահմանաչափը Ամսական սահմանաչափը Նշումներ
Կանխիկով
Ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա 400,000 ՀՀ դրամ և ավելի գումարների դեպքում բացառապես անձը հաստատող փաստաթղթի պատճենի կամ էլեկտրոնային տարբերակի պահպանումով
Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերի ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ, եթե գործընկերոջ կողմից ավելի խիստ սահմանաչափեր չեն կիրառված Չկա Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի
Ընկերության տերմինալային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Չկա  
Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տերմինալային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ, եթե գործընկերոջ կողմից ավելի խիստ սահմանաչափեր չեն կիրառված Չկա Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի
Անկանխիկ
Հայկական բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (ArCa, Visa, Master, AMEX) Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ, եթե քարտ թողարկող բանկի կողմից այլ սահմանափակում չի կիրառվում Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ Առանձին դեպքերում սահմանաչափը ենթակա է փոփոխման համաձայն 4.1 կետի:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (Visa, Master, AMEX)*** Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ, եթե քարտ թողարկող բանկի կողմից այլ սահմանափակում չի կիրառվում Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ Առանձին դեպքերում սահմանաչափը ենթակա է փոփոխման համաձայն 4.1 կետի:
Հայկական բանկերի կողմից թողարկված կցված քարտերի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ քարտ թողարկող բանկի կողմից կիրառված սահմանաչափը Առավելագույնը 2,500,000 ՀՀ դրամ Նշված սահմանաչփը գործում է ի հավելումն ֆիքսված սահմանաչափին
Գործընկեր կազմակերպությունների կողմից, իրենց շահառուներին, գործընկեր կազմակերպության հանձնարարականով գումարների փոխանցում իր շահառուների Իդրամ Հաշվառման հաշիվներին: Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա Համաձայն Գործընկեր կազմակերպությունների կողմից կիրառվող սահմանաչափերի
Բանկային քարտերը սպասարկող POS տերմինալով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա Համաձայն Մասնաճյուղերում POS տերմինալով Իդրամ հաշվառման հաշիվների համալրման ժամանակ կիրառվող պահանջների:*
Այլ էլեկտրոնային փողի համակարգերի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ, եթե գործընկերոջ կողմից այլ սահմանափակում չի կիրառվում Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի
Գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող առցանց վարկի միջոցով*** Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի Համաձայն գործընկերոջ կողմից սահմանած սահմանաչափերի  
ՀՀ բանկերի հաշիվներից բանկային փոխանցման միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  

***ՊՐԵՄԻՈՒՄ չի կարողանում համալրել միայն արտասահմանյան բանակային քարտով, գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող առցանց վարկի միջոցով

*Մասնաճյուղերում POS տերմինալով Իդրամ հաշվառման հաշիվների համալրման ժամանակ կիրառվող պահանջներ.

Օգտատերներից անհրաժեշտ է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ և ստուգել քարտի վրա դաջված տվյալների հետ համապատասխանությունը ստորև ներկայացված դեպքերում՝

  • մասնաճյուղում ցանկացած բանկային քարտից առանց PIN կոդի մուտքագրման գործարք կատարելու դեպքում (առանց չիպերի քարտերի)
  • մասնաճյուղում արտասահմանյան բանկերի կողմից թողարկած բանկային քարտից գործարք կատարելու դեպքում
  • մասնաճյուղում կաuկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների չափորոշիչներին համապատասխանող գործարքների դեպքում՝ անկախ գումարի չափից և բանկային քարտի տեսակից:

3.1.2.Նույնականացած Իդրամ հաշվառման հաշիվներից վճարում, փոխանցում և մարում

Աղյուսակ 2
Մարում/Վճարում/Փոխանցում Կիրառվող սահմանաչափը Ամսական սահմանաչափը Նշումներ
Մարում/Փոխանցում
Կանխիկացում/մարում Ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը Չկա 400,000 ՀՀ դրամ և ավելի գումարների դեպքում բացառապես անձը հաստատող փաստաթղթի պատճենի կամ էլեկտրոնային տարբերակի պահպանումով
Կանխիկացում/մարում Ֆինանսական կազմակերպություն գործընկերների մասնաճյուղային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը, եթե գործընկերոջ կողմից այլ սահմանափակում չի կիրառվում Չկա Ըստ գործընկերոջ կողմից սահմանված կարգի
Փոխանցում այլ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 500,000 ՀՀ դրամ Եթե գործընկերոջ կողմից այլ սահմանափակում չի կիրառվում
Փոխանցում այլ ոչ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր** Նվազագույն գումարն է 180 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100,000 ՀՀ դրամ Մինչև 300,000 ՀՀ դրամ Եթե գործընկերոջ կողմից այլ սահմանափակում չի կիրառվում
Փոխանցում Իդրամ հաշվառման հաշվից մեկ այլ հաշվառման հաշվի** Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը Չկա  
Փոխանցում հայկական բանկերի կողմից թողարկված բանկային քարտերին** Նվազագույն գումարն է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ Չկա  
Փոխանցում հայկական բանկերի հաշիվներին Նվազագույն գումարն է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը Չկա  
Վճարում
Բջջային հեռախոսի լիցքավորում` բացառությամբ Ռուսական բջջաին օպերատորների Սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումների Գումարային սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումների, իսկ գործարքների քանակը 100 Վրացական օպերատորների դեպքում նվազգույնը 1 GEL-ին համարաժեք ՀՀ դրամի չափով:
Կոմունալ վճարումներ/ ինտերնետ/ հեռուստատեսություն Մինչև 1,000,000 ՀՀ դրամ Չկա  
Ռուսական բջջային օպերատորներ** Նվազագույն գումարն է 200 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100,000 ՀՀ դրամ Մինչև 300,000 ՀՀ դրամ  
Վարկի մարում առցանց համակցման միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը, առավելագույնը ըստ գործընկերջ հետ համաձայնեցված պայմանների Չկա  
Վարկի մարում բանկային փոխանցումով Նվազագույն գումարն է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը Չկա  
Առցանց խաղերի/սոցցանցերի հաշիվների լիցքավորում Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100,000 ՀՀ դրամ Մինչև 300,000 ՀՀ դրամ Եթե գործընկերոջ կողմից այլ սահմանափակում չի կիրառվում
Բուքմեյքերական հաշիվների համալրում** Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  
Հարկեր,տուրքեր/ճո տուգանքներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  
ԴԱՀԿ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30,000 ՀՀ դրամ Չկա  
QR կոդով վճարումներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  
Առցանց խանութներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  
Այլ ծառայություններ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ Չկա  

**Պրեմիում պլյուս օգտատերերին արտասահմանյան քարտերով համալրման դեպքում թույլատրվում է փոխանցում այլ ոչ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր, ռուսական բջջային օպերատորների հաշիվներին, այլ Իդրամ հաշվառման հաշիվների, ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերի, բանկային հաշիվների և բուքմեյքերական հաշիվներին միայն 12 ամիս և ավելի պատմություն ունենալու դեպքում, կամ առանձին դեպքերում՝ համաձայն 4.1 կետի ընթացակարգի:

*** Պրեմիում օգտատերերին ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով համալրման դեպքում չի թույլատրվում փոխանցում այլ ոչ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր, ռուսական բջջային օպերատորների հաշիվներին, բուքմեյքերական հաշիվներին և այլ Իդրամ հաշվառման հաշիվների՝ բացառությամբ Պրեմիում պլյուս կարգավիճակ ունեցողներին, անկախ պատմությունից

3.2.ՉՆՈՒՅՆԱԿԱՆԱՑԱԾ (ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՉՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Յուրաքանչյուր Օգտագործողի Հաշվառման Հաշվում պահվող մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի առավելագույն չափը չի կարող գերազանցել 200,000 ՀՀ դրամը:

3.2.1.Չնույնականացած Հաշվառման հաշիվների համալրում

Ստորև ներկայացված Աղյուսակում 3-ում բերված են Չնույնականացված Հաշվառման հաշիվների համար գործող համալրման հնարավորություններն ու սահմանաչափերը կանխիկ և անկանխիկ միջոցներով՝

Աղյուսակ 3
Կանխիկ
Ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Գործընկերներ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ Եթե այլ սահմանափակում չի գործում Գործընկերոջ կողմից
Ընկերության տերմինալային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Գործընկերներ ֆինանսական կազմակերպությունների տերմինալային ցանցի միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ, եթե գործընկերոջ կողմից ավելի խիստ սահմանաչափեր չեն կիրառված Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Անկանխիկ
Հայկական բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (ArCa, Visa, Master, AMEX) Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (Visa, Master, AMEX) Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
Բանկային քարտերը սպասարկող POS տերմինալով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ Համաձայն Մասնաճյուղերում POS տերմինալով Իդրամ հաշվառման հաշիվների համալրման ժամանակ կիրառվող պահանջների***
Գործընկեր կազմակերպությունների կողմից, իրենց շահառուներին, գործընկեր կազմակերպության հանձնարարականով գումարների փոխանցում իր շահառուների Իդրամ Հաշվառման հաշիվներին: Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
Այլ էլեկտրոնային փողի համակարգերի միջոցով Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
Գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող առցանց վարկի միջոցով Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
ՀՀ բանկերի հաշիվներից բանկային փոխանցման միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  

***Մասնաճյուղերում POS տերմինալով Իդրամ հաշվառման հաշիվների համալրման ժամանակ կիրառվող պահանջներ.

Օգտատերներից անհրաժեշտ է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ և ստուգել քարտի վրա դաջված տվյալների հետ համապատասխանությունը ստորև ներկայացված դեպքերում՝

  • մասնաճյուղում ցանկացած բանկային քարտից առանց Pin կոդի մուտքագրման գործարք կատարելու դեպքում (ոչ չիպային քարտեր),
  • մասնաճյուղում կաuկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների չափորոշիչներին համապատասխանող գործարքների դեպքում՝ անկախ գումարի չափից և բանկային քարտից,
  • արտասահմանյան բանկերի կողմից թողարկած բանկային քարտից արգելվում է համալրել Չնույնականացված Հաշվառման հաշիվները:

3.2.2.Չնույնականացած Հաշվառման հաշիվներից վճարում

Ստորև ներկայացված Աղյուսակում 4-ում բերված են չնույնականացված հաշվառման հաշիվներից թուլատրելի վճարումները: Չնույնականացված հաշվառման հաշիվներից արգելվում են փոխանցման և մարման/կանխիկացման ծառայությունները:

Աղյուսակ 4
Վճարում Կիրառվող սահմանաչափը Ամսական սահմանաչափը Նշումներ
Բջջային հեռախոսի լիցքավորում՝ բացառության ռուսական օպերատորների Սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումների Գումարային սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումներ, իսկ գործարքների քանակը 50 գործարք Վրացական օպերատորների դեպքում նվազգույնը 1 GEL-ին համարաժեք ՀՀ դրամ
Կոմունալ վճարումներ/ ինտերնետ/ հեռուստատեսություն Մինչև 200,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Վարկի մարում առցանց համակցման միջոցով Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, ներառյալ միջնորդավճարը, առավելագույնը ըստ գործընկերջ հետ համաձայնեցված պայմանների, որը չի գերազանցում 200,000 դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Վարկի մարում բանկային փոխանցումով Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
Առցանց խաղեր/ սոցցանցերի հաշիվների լիցքավորում Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 100,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
Բուքմեյքերական հաշիվների համալրում Ծառայությունը անհասանելի է Ծառայությունը անհասանելի է  
Հարկեր, տուրքեր/ճո տուգանքներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ՝ ներառյալ միջնորդավճարը Մինչև 200,000 ՀՀ դրամ  
ԴԱՀԿ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30,000 ՀՀ դրամ Մինչև 200,000 ՀՀ դրամ  
QR կոդով վճարումներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Չկա  
Առցանց խանութներ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Չկա  
Այլ ծառայություններ Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ Չկա  

4.սահմանաչափերի եվ սահմանափակումնրի փոփոխման ընթացակարգը

Սահմանաչափերը սահմանափակումները փոփոխման ենթակա են միայն Պրեմիում պլյուս հաշվառման հաշիվների համար:Հայկական և արտասահմանյան քարտերով համալրման ժամանակ հնարավոր է սահմանաչափի կամ սահմանափակման փոփոխություն՝ համաձայն.

4.1.Սահմանաչափի փոփոխություն՝ օգտատիրոջ դիմում-հայտի համաձայն

Օգտատիրոջ կողմից անձամբ (փաստաթղթի տեսքով կամ նույնականացած էլ. փոստի միջոցով) կամ Ընկերության Զանգերի կենտրոնի միջոցով (նույնականացած հեռախոսահամարից բանավոր կերպով, ինչը զանգերի կենտրոնի աշխատակցի կողմից ընթացք է տրվում ներքին նամակագրությամբ) ներկայացված դիմում-հայտի, որը համապատասխան աշխատակիցը ուղարկում է դիտարկումների կենտրոնի պատասխանատուին՝ ուսումնասիրման: Դիտարկումների կենտրոնի աշխատակիցը ուսումնասիրում է դիմում-հայտը, գործարքների պատմությունը, կատարում է բարձր և միջին ռիսկային գործարքների հավելյալ ուսումնասիրություն, արտասահմանյան քարտերի դեպքում՝ նաև համապատասխան ծրագրային ապահովումների միջոցով նախկինում կատարած գործարքների դիտարկում, որից հետո, ելնելով ուսումնասիրության արդյունքներից, կարող է հաստատել փոփոխությունը, մերժել կամ հաստատել մասնակի: Դիմում-հայտի մերժման կամ մասնակի հաստատման համար հիմք կարող է հանդիսանալ օգտատիրոջ կողմից թերի կամ ոչ ճշգրիտ տվյալների ներկայացումը:

4.2.Սահմանաչափի փոփոխություն Կարգի վերանայման արդյունքում

Սույն Կարգի փոփոխման ճանապարհով, երբ առաջացել է սահմանաչափերի և սահմանափակումների վերանայման անհրաժեշտություն, որի համար հիմք կարող են հանդիսանալ՝

  • գործարքների մոնիթորինգի արդյունքները,
  • շուկայի և մրցակցության պահանջը,
  • ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը,
  • վերահսկողի կողմից տրված հանձնարարականները,
  • կանոնակարգային փոփոխություններ,
  • ինչպես նաև Ընկերության ռազմավարության փոփոխությունը:
Նոր ծառայություն. «Արեգակ» ՈւՎԿ-ի վարկերի մարում
«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուներն այսուհետ իրենց պարբերական վճարումները կարող են իրականացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում, կայքում, բջջային հավելվածով և տերմինալներով: Գումարի փոխանցումը կատարվում է անմիջապես: Ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում...
Նոր մասնաճյուղեր՝ Գեղարքունիքում
Գործարկվել են ԻԴՐԱՄ-ի նոր մասնաճյուղեր: Մեր օգտատերերն այսուհետ կարող են վճարումներ իրականացնել նաև Գեղարքունիքի մարզում բացված «Սևան» (հասցեն՝ ք. Սևան, Նաիրյան 151 ա) և«Մարտունի»(հասցեն՝ ք. Մարտունի, Երևանյան 50/1) U!Pay մասնաճյուղերում: ԻԴՐԱՄ ընկերությունը սպասարկում է իրականացնում արդեն 52 մասնաճյուղերում, որոնք գտ...