Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Թափուր աշխատատեղեր

Պաշտոն` զանգերի կենտրոնի մասնագետ

Աշխատանքային օրերը` 5-օրյա (14:00-18:00)

Գտնվելու վայր` Երևան

Պահանջվող որակավորումներ՝ 

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Համակարգչի իմացություն – MS Office (Word, Excel),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

 

Աշխատանքային պարտականություններ`

  • Սպասարկել ընկերության ելքային զանգերը (հարցումների իրականացում, մարքեթինգային հետազոտություն և այլն),
    Զանգերի միջոցով հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին,
  • Բացահայտել համակարգի կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջները/բողոքները և անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել խնդիրը համապատասխան բաժին,
  • Ներկայացնել հաշվետվություն կատարված զանգերի վերաբերյալ՝ ըստ վերադասի կողմից մշակված ձևաչափի:


Դիմելու կարգը.
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) hr@idram.am էլ. հասցեին՝ «Առարկա» դաշտում (тема/subject) նշելով «Զանգերի կենտրոնի մասնագետ»:

 

 

---------------------------------------------------------------------------------------------

Հաստիքը՝ հաշվապահ

Աշխատանքային օրերը` 5-օրյա (09:00-18:00)

Գտնվելու վայր` Երևան

 

Պահանջվող որակավորումներ՝ 

  • Հաշվապահի որակավորում, Տնտեսագիտական/հաշվապահական/բարձրագույն կրթություն
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն
  • ՀՀ հարկային և տնտեսական ոլորտի օրենսդրության գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում (ցանկալի է բանկային համակարգում)
  • Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավորհաշվապահի վկայականի առկայություն (ցանկալի է)
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն
  • Վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին

 

Աշխատանքային պարտականություններ՝ 

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում
  • Օրական վճարումների իրականացում
  • Մասնաճյուղերի գործառնությունների եւ դրամական միջոցների վերահսկում
  • Օրական ներքին գործարքների իրականացում
  • Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում

 

Դիմելու կարգը.
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) hr@idram.am էլ. հասցեին՝ «Առարկա» դաշտում (тема/subject) նշելով «Հաշվապահ»:

 

 -------------------------------------------------------------------------------------------------------

 

Հաստիքը՝ հաճախորդների սպասարկման մասնագետ-գանձապահ
Աշխատանքային օրերը` 6
Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00
Գտնվելու վայրը` Երևան, Աբովյան

Աշխատանքային պարտականություններ`

  • Հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում,
  • Իդրամ հաշվի լիցքավորում և գումարի կանխիկացում, 
  • Հաճախորդի նույնականացում,
  • Բոլոր տեսակի վճարումների ընդունում (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն),
  • Գործարքների փաստաթղթավորում

:

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային հմտություններ - MS Office (Word, Excel), ինտերնետից օգտվելու հմտություն,
  • Լեզուներ - հայերեն, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
  • Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային փորձ (ցանկալի է բանկային համակարգի սպասարկման ոլորտում):

 

Դիմելու կարգը.
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն hr@idram.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Հաճախորդների սպասարկման մասնագետ-գանձապահ» և քաղաքի անունը (օրինակ՝ Հաճախորդների սպասարկման մասնագետ-գանձապահ, Երևան):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր ծառայություն. ԲԼԵՍՍ ՈւՎԿ-ի վարկերի մարում
ԲԼԵՍՍ ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուներն այսուհետ իրենց պարբերական վճարումները կարող են իրականացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում, կայքում և բջջային հավելվածով: Գումարի փոխանցումը կատարվում է անմիջապես: Ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը:
Կոմունալ վճարումներ. ապրիլ
Idram.am-ում կարող եք ստուգել ապրիլի կոմունալ պարտքերը և վճարել: