Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Մեր մասին

 «Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում:

Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):

«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:

ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ՝ «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:

«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

  • տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
  • հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք
  • կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:

«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ.-ին «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք:

Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում:

Գլխամասային գրասենյակ՝  Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն, Երևան 0010, ՀՀ, հեռ.՝ 060 700 700, էլ. փոստ՝ info@idram.am

«Վանաձոր» մասնաճյուղը կարճ ժամանակով չի գործի
Հարգելի օգտատերեր, հուլիսի 16-28-ը «Վանաձոր» մասնաճյուղը տեխնիկական պատճառներով չի գործի: Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար:
Գործարկվել է Idram Cashback համակարգը
ԻԴՐԱՄ դրամապանակի թարմացված տարբերակում, ինչպես նաևidram.amկայքում գործարկվել է նոր՝ պիլոտային ծառայություն՝ Idram Cashback համակարգը: IdramCashback-ը հնարավորություն է տալիսԻԴՐԱՄհաշվին ստանալ հետվճար գործընկեր առևտրի և սպասարկման կետերում ցանկացած եղանակով վճարում կատարելիս: Cashback-ը տրվում է ԻԴՐԱՄ-ի Գործընկեր առևտ...